Ո՞ր ըմպելիքն է առողջ քուն ապահովում

24 հուլիսի, 2022  21:23

Քնաբան Իրինա Կուրոչկինան SOLENKA.INFO-ին տված հարցազրույցում պատմել է, որ կես բաժակ կեֆիրը գիշերը երաշխավորում է առողջ քունը։

Կուրոչկինան նշել է, որ ֆերմենտացված կաթնամթերքը շատ ավելի առողջարար է, քան մածունը, քանի որ այն պարունակում է ավելի շատ օգտակար միկրոօրգանիզմներ, որոնցից շատերը, մեր ստամոքսի թթվային միջավայրով անցնելիս, գոյատեւում են: Բացի այդ, կեֆիրը պարունակում է օգտակար խմորիչ:

Կեֆիրի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է լյարդում ճարպի քանակը, նվազեցնում է փորկապության հավանականությունը, բարելավում է մարսողությունը, հստակեցնում է արյան ճնշումը, իջեցնում արյան շաքարըն ու ամրացնում իմունային համակարգը: Կեֆիրի ալերգիա առաջացնելու հավանականությւոնը կաթից քիչ է:

Մասնագետի խոսքով՝ կեֆիրի միկրոօրգանիզմներն արտադրում են սերոտոնին հորմոն, որն ազդում է մարդու տրամադրության վրա եւ օգնում նվազեցնել սթրեսը։ Կեֆիրը բիոմատչելի կալցիումի հիանալի աղբյուր է, ինչը լավացնում է քունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում