Որո՞նք են սպորտային սննդի օգտագործման կողմնակի ազդեցությունները

25 հուլիսի, 2022  17:38

Սպորտային սնունդը պետք է օգտագործել միայն որոշակի իրավիճակներում, ասել է սպորտային բժիշկ Իլյա Մելեխինը Sputnik ռադիոյին տված հարցազրույցում։  

Մասնագետի խոսքով՝ մարզիկների համար նախատեսված մթերքները սովորաբար պարունակում են հսկայական քանակությամբ կալորիաներ, որոնք պետք է ծախսվեն մարզումների ժամանակ։ Եթե ​​մարդը շատ ինտենսիվ չի մարզվում մարզասրահում, ապա նրա մոտ ոչ թե մկաններ, այլ ճարպեր ձեռք բերելու վտանգ կա։ Այս առումով հատկապես վտանգավոր են պրոտեինային բատոնները՝ հավելել է մասնագետը։ 

Նրա խոսքով՝ դրանք օգտագործելու համար պետք է ճիշտ պահ ընտրել։ Օրինակ՝ դրանք կարելի է ուտել որպես խորտիկ, երբ աշխատելիս ուտելու ժամանակ չմնա։   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում