Հնարավո՞ր է արդյոք սննդընդունումը փոխարինել մրգային ափսեով

29 հուլիսի, 2022  10:40

Ավելորդ քաշ ունեցող մարդկանց մեծ մասը կարող է հեշտությամբ հրաժարվել մեկ սննդընդունումից՝ նախաճաշից կամ ճաշից, քանի որ ճարպակալման եւ հիպոթենզիայի ֆոնին նրանց ախորժակը սովորաբար նվազում է ոչ ճիշտ նյութափոխանակության պատճառով, գրում է «Արգումենտի ի Ֆակտի»-ն։

Սննդաբան Ալեքսեյ Կալինչեւը զգուշացնում է, որ լիարժեք սննդընդունումը մրգային ափսեով փոխարինելը այնքան էլ լավ ընտրություն չէ, որքան թվում է առաջին հայացքից։

Դա էներգիայի մեծ դեֆիցիտ է ստեղծում, որի պատճառով նյութափոխանակությունն էլ ավելի է դանդաղում, իսկ բարդ ածխաջրերով եւ սպիտակուցներով ճիշտ ճարպասպիտակուցային նախաճաշից եւ ճաշից հրաժարվելը, ամենայն հավանականությամբ, «ածխաջրային խանգարման» կհանգեցնի:

Սննդաբանն ընդգծել է, որ մարդուն լիցքաթափման օրեր պետք չեն: Կարեւոր է իմանալ սպիտակուցների, ճարպերի եւ ածխաջրերի օրական չափաբաժինը, սնվել բալանսավորված, հնարավորինս բազմազան եւ կանոնավոր կերպով։ Նա կրկնել է հայտնի փաստը՝ մարդը կարող է ազատվել ավելորդ քաշից՝ չնվազեցնելով սննդակարգի կալորիականությունը, եթե կանոնավոր սննդակարգ է սահմանում՝ ուտել 4-6 ժամը մեկ։

Գիրության դեպքում սովել չի կարելի, քանի որ կալորիաների դեֆիցիտը դանդաղեցնում է նյութափոխանակությունը եւ ճարպ է կուտակվում»,- եզրափակել է Կալինչեւը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում