Որո՞նք են լյարդի վնասվածության նշանները

31 հուլիսի, 2022  23:30

Լյարդը մարմնի ամենակարեւոր օրգաններից մեկն է, որը պատասխանատու է արյան դետոքսիկացման, ճարպերի եւ ածխաջրերի նյութափոխանակության ու հիմնական նյութերի արտադրության համար, որոնք ապահովում են մարմնի այլ մասերի աշխատանքը:

Eat This, Not That! պորտալը ներկայացրել է լյարդի վնասվածքի մասին վկայող նշաններից.

Ըստ Քլիվլենդի կլինիկայի, հեղուկի կուտակումը վնասված լյարդի ամենատարածված ախտանիշն է: Հեղուկի կուտակումը կարող է ձեռքերի, ոտքերի կամ որովայնի այտուց առաջացնել: Դա տեղի է ունենում, երբ լյարդը դադարում է արտադրել ալբումին՝ սպիտակուց, որը կանխում է հեղուկի հոսքը արյան անոթներից դեպի հյուսվածքներ: Դուրս եկող հեղուկը կարող է կուտակվել կոճերի, ոտքերի եւ որովայնի հատվածում՝ առաջացնելով ցավոտ այտուց: Ախտանշաններից է նաեւ դեղնախտը՝ աչքերի կամ մաշկի դեղնացումը: Դա տեղի է ունենում, երբ լյարդը չի կարողանում ճշգրիտ կերպով զտել բիլիռուբինը արյունից: Այն բնական քիմիական նյութ է, որն արտադրվում է արյան կարմիր բջիջների կողմից: Մուգ մեզ. այն կարող է լինել նարնջագույն, սաթագույն կամ շագանակագույն: Սա լյարդի վնասված լինելու եւս մեկ նշան է, որը վկայում է արյան մեջ բիլիրուբինի կուտակումը: Եթե ​​նկատում եք, որ ձեր մեզը սովորականից ավելի մուգ է, դուք պետք է հնարավորինս շուտ դիմեք ձեր բժշկին: Լյարդի վնասվածք ունեցող որոշ մարդկանց մոտ կարող է կղանքի փոփոխություններ նկատվել: Այն կարող է լինել սովորականից ավելի բաց, դեղնավունից կավային կամ նույնիսկ մոխրագույն ու սպիտակավուն: Սա կարող է ցույց տալ, որ վնասված լյարդը դժվարությամբ է մշակում լեղը, ինչի պատճառով կղանքը դառնում է դարչնագույն: Լյարդը գտնվում է որովայնի աջ վերին հատվածում, կրծքավանդակի հետեւում եւ անմիջապես ներքեւում։ Վնասված լյարդը կարող է ուռել՝ ճնշում գործադրելով մոտակա հյուսվածքների վրա եւ ցավ պատճառելով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում