Փոքրիկ Մարիան այսօր առաջին անգամ լսել է ծնողների ձայնը. արձագանքը՝ տեսանյութում

2 օգոստոսի, 2022  17:02

Փոքրիկ Մարիան այսօր առաջին անգամ լսել է ծնոնղների ձայնը։

Մարիան լսել է Առողջապահության նախարարության ծրագրի` Ականջի խխունջի պատվաստման (կոխլեար իմպլանտացիայի) և արհեստավարժ մասնագետների շնորհիվ։

4 տարվա ընթացքում լիարժեք լսելու հնարավորություն է ստացել 51 երեխա։

«Մասնագետներն ասում են՝ բնական է. առաջին արձագանքը կարող է արտահայտվել վախի, զարմանքի, լացի կամ ժպիտի ձևով», - նշում են Առողջապահության նախարարությունից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում