Որո՞նք են տուբերկուլյոզի ոչ ակնհայտ ախտանիշները

15 օգոստոսի, 2022  22:24

Այնպիսի վտանգավոր վարակիչ հիվանդությունը, ինչպիսին տուբերկուլյոզը, մի շարք ոչ ակնհայտ ախտանիշներ ունի։ Սանիտարական բժիշկ, համաճարակաբան, ախտահանիչ Նիկոլայ Դուբինինը եւ թոքաբան, «ՍՄ-Կլինիկա»-յի թերապեւտ Վյաչեսլավ Սվետլակովը թվարկել են հիմնականները, փոխանցումէ ՖԱՆ-ը։

Տուբերկուլյոզն ազդում է ոչ միայն շնչառական համակարգի վրա: Հիվանդության արտաթոքային ձեւը կարող է բացասաբար ազդել ավշային հանգույցների եւ միզասեռական համակարգի վրա, նշել է Սվետլակովը։Երբեմն հիվանդության ակտիվ ձեւը միայն ոչ ակնհայտ ախտանիշներ է առաջացնում, օրինակ՝ անտարբերության զգացում, ախորժակի եւ քաշի անբացատրելի կորուստ, նշել է Դուբինինը։«Հիվանդության մեկ այլ ախտանիշ կարող է լինել գիշերային սառը քրտնարտադրությունը: Մարդը կարող է գիշերն այնքան քրտնած արթնանալ, որ ստիպված է լինում փոխել հագուստը կամ փոխել սպիտակեղենը։ Ընդ որում, ջերմություն կարող է չլինել»,- ասել է համաճարակաբանը Lenta.ru-ին տված հարցազրույցում։      

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում