Գիտնականներն ուսումնասիրում են հազվագյուտ գենետիկ հիվանդություն՝ հաստ աղիքի քաղցկեղի դեմ պայքարելու համար

16 օգոստոսի, 2022  21:44

Mayo Clinic-ի հետազոտողները ուսումնասիրում են հազվագյուտ գենետիկ հիվանդություն, որը կոչվում է ընտանեկան ադենոմատոզ պոլիպոզ և փնտրում են պոտենցիալ ուղիներ՝ կանխարգելելու վաղ փուլի կոլոռեկտալ քաղցկեղը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են  Gut ամսագրում։«Կոլոռեկտալ քաղցկեղը երրորդ ամենատարածված քաղցկեղն է ԱՄՆ-ում, և այս քաղցկեղի նախադրյալը հաստ աղիքի պոլիպների զարգացումն է»,-ասել է կլինիկայի          գաստրոէնտերոլոգ Նիլոյ Ջուել Սամադերը: Նա բացատրել է, որ ընտանեկան ադենոմատոզ պոլիպոզը հազվագյուտ գենետիկ խանգարում է, որը սկսվում է հաստ աղիքի հարյուրավոր պոլիպների զարգացմամբ, որոնք ժամանակի ընթացքում կարող են դառնալ քաղցկեղային: Հետազոտողները պարզել են, որ էռլոտինիբ դեղամիջոցը, որը արգելափակում է քաղցկեղի հատուկ ուղին, որը կոչվում է EFGR, հանգեցրել է 30 տոկոսով պոլիպների  կրճատման։  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում