Կարելի՞ է արդյոք ամառվա ընթացքում շատ միրգ ուտել՝ ամբողջ տարվա ընթացքում վիտամինների պաշար ունենալու համար

19 օգոստոսի, 2022  22:31

Հնարավո՞ր է արդյոք ամառվա ընթացքում այնքան շատ միրգ ուտել՝ ամբողջ տարվա ընթացքում վիտամինների պաշար ունենալու համար, «Լենտա»-ի հետ ցազրույցում ասել է Level Kitchen ծառայության սննդաբան, առողջ սնուցման ոլորտի փորձագետ Տատյանա Մեշչերյակովան։

Դա անօգուտ եւ նույնիսկ վտանգավոր է, համոզված է մասնագետը։ Մրգերի եւ բանջարեղենի չարաշահումը կարող է ալերգիկ ռեակցիաներ առաջացնել։ Դա հատկապես վերաբերում է երեխաներին, հավելել է Տատյանա Մեշչերյակովան։

Իսկ գլյուկոզայի չափից շատ օգտագործումը կարող է որովայնի հատվածում ճարպի կուտակման հանգեցնել։

«Ուստի աշխատեք ավելի քիչ շատ քաղցր մրգեր (խաղող, հասած դեղձ) ուտել՝ նախապատվությունը տալով ավելի պակաս քաղցր մրգերին (հաղարջ, այգեգործական ելակ, կանաչ խնձոր եւ այլն)»,- խորհուրդ է տվել սննդաբանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում