Լիմֆոմա. ախտանշաններ եւ ռիսկի գործոններ

15 սեպտեմբերի, 2014  17:35

Լիմֆոմայի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ NEWS.am Medicine-ը մանրամասներ է առաջարկում՝ հիշյալ տիպի հիվանդությունների, դրանց դրեւորման եղանակների եւ ռիսկի գործոնների վերաբերյալ:

Լիմֆոման լիմֆատիկ հանգույցների եւ լիմֆոցիտների ուռուցքային (առավել հաճախ՝ քաղցկեղային) ախտահարումն է բնորոշում: Հիվանդության տիպի երկու հիմնական տեսակներ են առանձնացվում՝ Հոջկինի լիմֆոմա եւ ոչ հոջկինյան լիմֆոմա: ԱՀԿ-ի դասակարգմամբ, միելոմային եւ լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդությունները եւս հիշյալ խմբի մաս են կազմում: Ոչ հոջկինյան լիմֆոմաները հիվանդությամբ ախտորոշման բոլոր դեպքերի 90 տոկոսն են կազմում եւ առնվազն մի քանի տասնյակ ենթատեսակներով են ի հայտ գալիս:

Իսկ ահա լիմֆոմայի՝ քաղցկեղային բոլոր հիվանդությունների նկատմամբ հարաբերակցությունը 3-4 տոկոս է կազմում: Չափահաս մարդկանց շրջանում հիվանդությունը քացկեղի բոլոր տեսակները կազմվող՝ ըստ տարածվածության մակարդակի վարկանիշային ցանկի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ երեխաների շրջանում՝ երրորդ: Հետաքրքրական է այն, որ զարգացած երկրներում, զարգացողների հետ համեմատությամբ, առավել հաճախ են լիմֆոմայով հիվանդանում:

Լիմֆոմայի ախտանշանները.

• Գլխավոր եւ առաջին ախտանշանը՝ լիմֆատիկ հանգույցների (պարանոց, թեւատակ եւ աճուկ) չափերի ավելացում,

• Սիստեմային ախտանշանները՝ տենդ, գիշերիային ժամերին՝ ուժեղ քրտնարտադրութուն, քաշի կորուստ,

• Այլ ախտանշաններ՝ ախորժակի կորուստ կամ անորեքսիա, ծայրաստիճան հոգնածություն, հեւոց, սուր քոր:

Մարդիկ հաճախ լիմֆատիկ հանգույցների չափերի ավելացմանն ուշադրություն չեն դարձնում, քանի որ դրանք, որպես կանոն, անցավ են դրսերորվում: Այդուհանդերձ, մասնագետները խորհուրդ են տալիս լիմֆատիկ հանգույցների հետ կապված խնդիրներն անուշադրության չմատնել եւ չափերի ավելացում նկատելուն պես անհապաղ բժշկի օգնությանը դիմել: Այդպիսի հարցերում լավ է՝ չափից ավելի զգուշամտություն դրսեւորել, քան՝ անզգուշություն, քանի որ հիվանդության վաղաժամ ախտորոշումը ապաքինման բարձր հավանականություն է ենթադրում:

Հոջկինի լոմֆոմայի առաջացման ռիսկի գործոնները

• Էպշտեյն-Բարրի վիրուսով վարակում. օրգանիզմում ուռուցքային բջիջների ձեւավորման եւ զարգացման գործում այս վիրուսը կարող է նշանակալի դերակատարում ունենալ:

• Ժառանգականություն. Հոջկինի լիմֆոմայով ախտորոշման հավանականությունը բարձր է այն մարդկանց մոտ, որոնց մերձավոր ազգականներից որեւէ մեկը հիշյալ հիվանդության կրողն է եղել:

Ոչ հոջկինյան լիմֆոմայի առաջացման ռիսկի գործոնները

• Աուտոիմուն հիվանդություններ,

• ՄԻԱՎ/ՁԻԱՀ,

• Մարդու Т-լիմֆոտրոպային վիրուսով վարակում,

• Մսի եւ ճարպի բարձր բաղադրությամբ ամենօրյա սննդակարգ,

• Իմունադեպրեսանտներ,

• Որոշ պեստիցիդներ:

Ախտորոշում

Սովորաբար լիմֆոման արյան, մեզի եւ ոսկրածուծի հետազոտությամբ է ախտորոշվում, թեեւ բիոպսիայի մեթոդը եւս կիրառելի է: Ինչ բժշկական վիզուալիզացիայի մեթոդին է վերաբերում, այն կարելի է թոքերում, լյարդում եւ ուղեղի մեջ առաջացած մետաստազների հայտնաբերման նպատակով կիրառել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում