Ի՞նչ վտանգավոր պրոցեսներ են առաջանում օրգազնիմում կարտոֆիլի չիփսեր ուտելուց

25 օգոստոսի, 2022  19:44

Կարտոֆիլը ձեթի մեջ տապակելու արդյունքում քաղցկեղածին նյութեր են առաջանում, որոնք քայքայում են սրտանոթային համակարգը եւ ազդում մտավոր ունակությունների վրա, ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում։

«Չիպսերի մեջ ոչ միայն դատարկ կալորիաներ են, ինչպես սպիտակ ալյուրի դեպքում է, դրանցում նաեւ գլիկավորման վերջնական մթերքներ կան, երբ սպիտակուցները կպչում են միմյանց: Վաղ ծերացումը, որն արտահայտվում է մաշկի վրա առաջացած կնճիռներով, մարմնի վաղ թուլացումը ձեթի մեջ չիպսերի տապակման արդյունք է։ Բացի այդ, ձեթը միշտ չէ, որ փոխվում է առաջին խմբաքանակից հետո: Այնուհետեւ քաղցկեղածիններ, մեծ քանակությամբ ազատ ռադիկալներ են ձեւավորվում, որոնք քայքայում են սիրտ-անոթային համակարգը, դեմենցիայի են հանգեցնում»,- նշել է մասնագետը։

Սոլոմատինան խորհուրդ է տվել կարտոֆիլի չիփսեր չուտել ամիսը մեկ անգամ։ Ցանկության դեպքում դրանք կարելի է տանը պատրաստել զտված բուսական կամ ձիթապտղի ձեթով, մինչդեռ յուրաքանչյուր խմբաքանակից հետո ձեթը պետք է փոխել։ Սակայն նույնիսկ այս մեթոդով դրանք չպետք է հաճախակի ուտել։ Ավելի լավ է կարտոֆիլի չիպսերը փոխարինել բանանով կամ գազարով, հավելել է սննդաբանը։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում