Նախորդ շաբաթ Երեւանի «Շտապօգնությունը» 3846 կանչ է ստացել

16 սեպտեմբերի, 2014  17:43

Սեպտեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 38546 քաղաքացի: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Նույն օրերի ընթացքում Երեւանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 3846 կանչ, որոնց արդյունքում հոսպիտալիզացվել է 774 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները եւ տարաբնույթ  վնասվածքները: Սեպտեմբերի 5-ից  11-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 507 երեխա`273  տղա եւ 234 աղջիկ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում