Covid-19-ի տնային արագ թեստերը դառնում են ավելի քիչ հուսալի՝ օմիկրոն շտամի ի հայտ գալուց հետո. ուսումնասիրություն

18 սեպտեմբերի, 2022  13:23

Նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ COVID-19-ի արագ տնային թեստերը դարձել են ավելի քիչ հուսալի՝ Օմիկրոն շտամի հայտնվելով:

Հոլանդացի հետազոտողները հայտնում են, որ լայնորեն օգտագործվող արագ թեստերի պարագայում երեքից միայն մեկն է համապատասխանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ճշտության չափանիշներին:

Որպես հետազոտության մի մաս, որը հրապարակվել է The BMJ-ում, թեստավորվել է COVID-19-ի ախտանիշներով մոտ 6500 մարդ, ովքեր այցելել են Նիդեռլանդների երեք թեստավորման վայրերից մեկը՝ դեկտեմբերի վերջից մինչեւ փետրվարի սկիզբը:

Բոլոր մասնակիցները թեստավորման վայրում անցել են PCR թեստ:

Այնուհետեւ հիվանդներին խնդրել են արագ թեստ հանձնել տանը՝ թեստավորման վայր այցելելուց հետո երեք ժամվա ընթացքում: Հակագենային թեստերը փնտրում են հակամարմիններ, որոնք մարմինը արտադրում է՝ COVID-19-ի դեմ պայքարելու համար: Սրանք ավելի քիչ ճշգրտություն ունեն, քան PCR թեստերը, սակայն անմիջապես տալիս են արդյունքը:

Հետազոտողները պարզել են, որ, օմիկրոննի գերիշխող տարբերակ դառնալով, իրական դրական նմուշը ճիշտ նույնականացնելու արագ թեստերի ունակությունը՝ նվազել է: Նրանք նշել են, որ արագ հակագենային թեստեր արտադրողները պետք է մտածեն կոկորդից նմուշ վերցնեու հնարավորություն ավելացնելու մասին:

Միեւնույն ժամանակ, COVID-19-ի ախտանիշներ ունեցող մարդկանց պարագայում չպետք է վստահել տնային թեստավորման բացասական արդյունքին, քանի որ սխալ արդյունքը բացառել չի կարելի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում