Գիտնականները նախազգուշացրել են բազմակի օգտագործման կոնտակտային ոսպնյակների վտանգի մասին

23 սեպտեմբերի, 2022  15:36

Մարդկանց մոտ, ովքեր բազմակի օգտագործման կոնտակտային ոսպնյակներ են կրում, գրեթե չորս անգամ ավելի հաճախ է, ամենօրյա օգտագործման ոսպնյակներ կրողների համեմատ, տեսողությանը սպառնացող հազվագյուտ աչքի ինֆեկցիա զագանում, պարզվել է Կալիֆորնիայի համալսարանի եւ Մուրֆիլդսի համալսարանի գիտնականների կողմից անցկացված հետազոտության արդյունքում:

Հետազոտությունը, որը հրապարակվել է Ophthalmology ամսագրում, բազմաթիվ գործոններ է հայտնաբերել, որոնք մեծացնում են ականթամոեբա կերատիտի (ԱԿ) զարգացման ռիսկը, այդ թվում՝ ոսպնյակների կրկնակի օգտագործումը, դրանք գիշերը կամ ցնցուղի ժամանակ կրելը:

Ականթամոեբա կերատիտը մանրէաբանական կերատիտի (եղջերաթաղանթի վարակ) տեսակ է՝ հիվանդություն, որը եղջերաթաղանթի բորբոքում (աչքի մաքուր, պաշտպանիչ արտաքին շերտը) է առաջացնում:

Կոնտակտային ոսպնյակների օգտագործումը մանրէաբանական կերատիտի հիմնական պատճառն է հիմնականում առողջ աչքով հիվանդների մոտ: Մանրէաբանական կերատիտի պատճառով տեսողության կորուստը հազվադեպ է, բայց ամենալուրջ վարակներից է եւ պատասխանատու է կոնտակտային ոսպնյակներ կրողների մոտ հետկերատիտից հետո տեսողության կորստի մոտ կեսի համար: ԱԿ-ի դեպքերի մինչեւ 90 տոկոսը կապված է կանխարգելելի ռիսկերի հետ, թեեւ վարակը շարունակում է հազվադեպ մնալ։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում