2010-ից 2019 թվականներին տարեցների մոտ խորը դեպրեսիայի դեպքերի թիվն աճել է 60 տոկոսով

30 սեպտեմբերի, 2022  10:38

Մեծահասակների շրջանում դեպրեսիայի տարածվածությունն աճում է, սակայն հոգեկան հիվանդությունների բուժման համաչափ աճ չի գրանցվել, ասվում է Journal of Affective Disorders ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի բժիշկ Քեւին Յանգը եւ նրա գործընկերներն օգտագործել են ԱՄՆ թմրամիջոցների օգտագործման եւ առողջության ազգային հետազոտության (2010-2019) 31502 մասնակիցների տվյալները՝ դեպրեսիայի եւ հոգեկան առողջության բուժման միտումները տարեցների շրջանում ուսումնասիրելու համար։

Հետազոտողները պարզել են, որ հետազոտության ընթացքում խորը դեպրեսիվ էպիզոդների գնահատված տարածվածությունն անցած տարում տարեցների շրջանում աճել է 2.0 տոկոսից մինչեւ 3.2 տոկոս, ինչը 60 տոկոս աճ է:

Աճը գրանցվել է տղամարդկանց, սպիտակամորթների, այրիների, 20.000 դոլարից պակաս կամ 20.000-ից 49.000 դոլար տարեկան եկամուտ ունեցող մարդկանց եւ քոլեջի աստիճան ունեցող մարդկանց շրջանում: Խոշոր դեպրեսիվ էպիզոդներ ունեցողների շրջանում վերջին մեկ տարում էական փոփոխություններ չեն եղել։

«Այս բացահայտումները բուժման ծառայությունների հրատապ ընդլայնում եւ հոգեկան առողջության մասնագետների վերապատրաստում է պահանջում, ովքեր տարեցների հետ աշխատանքի փորձ ունեն՝ այս աճող եւ խոցելի բնակչության կարիքները բավարարելու համար»,- նշում են հետազոտության հեղինակները:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում