Քաշի նվազեցման վիրահատությունը կարող է մեծացնել էպիլեպսիայի զարգացման վտանգը․ հետազոտություն

30 սեպտեմբերի, 2022  21:05

Քաշի նվազեցման վիրահատությունը կարող է փոխել մարդու կյանքն ու առողջությունը, սակայն նոր հետազոտությունը զգուշացնում է, որ այն կարող է պարունակել էպիլեպսիայի զարգացման ոչ մեծ ռիսկ:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Neurology ամսագրում։

Վիրահատված մարդկանց մոտ էպիլեպսիայի զարգացման հարաբերական ռիսկը 45 տոկոսվ բարձր է եղել՝ համեմատած այն մարդկանց հետ, ովքեր չեն վիրահատվել: Ավելին, նրանք, ովքեր քաշի նվազեցման վիրահատությունից հետո ինսուլտ են տարել, 14 անգամ ավելի շատ էպիլեպսիայով հիվանդանալու հավանականություն են ունեցել, քան նրանք, ովքեր ինսուլտ չեն տարել, հայտնում են կանադացի հետազոտողները:

Անհասկանալի է, թե ինչու է բարիատրիկ վիրահատությունը կապված էպիլեպսիայի ռիսկի բարձրացման հետ, ընդգծում են գիտնականները։

«Մեխանիզմը հայտնի չէ, բայց հնարավոր մեխանիզմները կարող են ներառել սննդային թերությունները եւ ընդհանուր անզգայացման ազդեցությունը»,- եզրակացրել են նրանք։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում