ԱՄՆ-ում ինքնասպանությունների մակարդակը երկու տարվա անկումից հետո զգալիորեն աճել է 2021 թվականին

1 հոկտեմբերի, 2022  17:23

ԱՄՆ-ում ինքնասպանությունների մակարդակը երկու տարվա անկումից հետո զգալիորեն աճել է 2021 թվականին։ Ինքնսպանությունների մակարդակն աճել է  հատկապես երիտասարդ տղամարդկանց շրջանում՝ համաձայն ուրբաթ հրապարակված պաշտոնական տվյալների։ 

Ինքնասպանությունների թիվը 2020 թվականին գրանցված  46 000-ից հասել է 47 650-ի 2021 թվականին։ այս մասին վկայում են ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների  տվյալները։  

2000 թվականին տասնամյա անկումից հետո  ԱՄՆ-ն գրանցել է վերջին նվազագույնը` 10 ինքնասպանության մահ 100 000 մարդու հաշվով:

«1990-ականներին անկմանը նպաստող գործոններից մեկը դեղամիջոցների ի հայտ գալն էր, որոնք օգնում են նվազեցնել ինքնասպանության ռիսկը»,- AFP-ին ասել է փորձագետ Ջիլ Հարկավի-Ֆրիդմանը։

Այդ ցուցանիշն այնուհետեւ սկսել է աճել։  Այնուհետեւ 2018-ից 2020 թվականներին այն նվազել է  5 տոկոսով։

Ըստ Հարկավի-Ֆրիդմանի՝ վերջին տատանումները դժվար է մեկնաբանել։ 

2021 թվականի տվյալները ցույց են տալիս, որ ինքնասպանությունների մակարդակը տղամարդկանց մոտ չորս անգամ ավելի բարձր է, քան կանանց մոտ։   

Ըստ կենտրոնների տվյալների՝ ինքնասպանությունը 10-34 տարեկան մարդկանց մահացության երկրորդ հիմնական պատճառն է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում