Մաքս Պլանկի էվոլյուցիոն մարդաբանության ինստիտուտը երեկ թվիթ է հրապարակել այն մասին, թե ինչպես է դիմավորել բժշկության եւ ֆիզիոլոգիայի բնագավառում իր Նոբելյան մրցանակակիր, «փայլուն մտք տեր» Սվանտե Պաաբոյին։
«Մենք բոլորս հիացած ենք»,-ասվում է հաղորդագրության մեջ։
This morning, everyone @MPI_EVA_Leipzig joined in to welcome and congratulate our very own #NobelPrize laureate, Svante Pääbo, one of our institute's founding directors and brilliant mind! We are totally ecstatic and delighted! @maxplanckpress @NobelPrize pic.twitter.com/gi3PifPUl2
— MPI-EVA Leipzig (@MPI_EVA_Leipzig) October 4, 2022
Ավելի ուշ լուսանկարիչ Թիմ Բոդին իր էջում հրապարակել է նորաթուխ դափնեկրի պատվին կազմակերպված երեկույթի լուսանկարները։ Դատելով լուսանկարներից՝ Պաաբոյին հագուստով նետել են գետը։
Հիշեցնենք, որ Պաաբոն Նոբելյան մրցանակի է արժանացել «անհետացած հոմինիդների գենոմների եւ մարդկային էվոլյուցիայի հետազոտություններում կատարած աշխատանքի համար»:
Նախնադարյան մարդու ԴՆԹ-ի հետազոտությունը թույլ կտա ավելի լայն պատկերացում կազմել արդիական մարդու զարգացման եւ Երկրի վրա նրա տեսակի տարածման մասին:
Գիտնականը իր թիմի հետ համատեղ կարողացել է նաեւ ԴՆԹ կորզել Սիբիրի քարանձավներից մեկում հայտնաբերված փոքրիկ մատի ոսկորից, ինչը հանգեցրել է հնագույն մարդկանց նոր տեսակի ճանաչմանը, որը նրանք կոչել են դենիսովացիներ։
Շվեդ կենսաբանը նաեւ պարզել է, որ անհետացած հոմինիդներից գեների փոխանցումը homo sapiens-ին տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նրանք գաղթել են Աֆրիկայից 70 000 տարի առաջ: Ժամանակակից մարդկանց մոտ այս գեները որոշում են, թե ինչպես է իմունային համակարգն արձագանքում վարակներին: Պաաբոյի հետազոտությունը ծնել է բոլորովին նոր գիտական դիսցիպլինա՝ պալեոգենոմիկա:
«Երբ զանգեցինք, նա լռեցԼ Նրա առաջին բառը եղավ՝ «օհ»»,-ասել է Նոբելյան կոմիտեի անդամ Կլաս Շերրեն։
Սվանտե Պաաբոն էվոլյուցիոն գենետիկայի գծով մասնագետ է: Նրա հայրը՝ կենսաքիմիկոս Սունե Բերգստրեմը, 1982 թվականին Նոբելյան մրցանակի է արժանացել ֆիզիոլոգիայի եւ բժշկության բնագավառում՝ Բենգթ Սամուելսոնի եւ Ջոն Վեյնի հետ։
Պաաբոն ծնվել է Ստոկհոլմում 1955 թվականին։ 1975 թվականից Ուփսալայի համալսարանում սովորել է եգիպտաբանություն, ռուսերեն, գիտության եւ բժշկության պատմություն, իսկ 1986 թվականին պաշտպանել է դիսերտացիա մոլեկուլային իմունաբանության թեմայով։ Աշխատել է Ցյուրիխի համալսարանի մոլեկուլային կենսաբանության կենտրոնում եւ Լոնդոնի քաղցկեղի հետազոտությունների ինստիտուտում,1990-1997 թվականներին եղել է Մյունխենի համալսարանի ընդհանուր կենսաբանության պրոֆեսոր, 1997 թվականից զբաղեցնում է Լայպցիգի Մաքս Պլանկի էվոլյուցիոն մարդաբանության ինստիտուտի գենետիկայի ամբիոնի տնօրենի պաշտոնը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր