• Latest news

Ինչպես է Մաքս Պլանկի ինստիտուտը դիմավորել իր Նոբելյան մրցանակակրին (ֆոտո, վիդեո)

5 հոկտեմբերի, 2022  19:07

Մաքս Պլանկի էվոլյուցիոն մարդաբանության ինստիտուտը երեկ թվիթ է հրապարակել այն մասին, թե ինչպես է դիմավորել բժշկության եւ ֆիզիոլոգիայի բնագավառում իր Նոբելյան մրցանակակիր, «փայլուն մտք տեր» Սվանտե Պաաբոյին։

«Մենք բոլորս հիացած ենք»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի ուշ լուսանկարիչ Թիմ Բոդին իր էջում հրապարակել է նորաթուխ դափնեկրի պատվին կազմակերպված երեկույթի լուսանկարները։ Դատելով լուսանկարներից՝ Պաաբոյին հագուստով նետել են գետը։

FeOL7qCXEAArkiW.jpg (63 KB)

FeOL_eOXgAUmtbQ.jpg (67 KB)

FeOMAKLXoAA0Yfo.jpg (89 KB)

Հիշեցնենք, որ Պաաբոն Նոբելյան մրցանակի է  արժանացել «անհետացած հոմինիդների գենոմների եւ մարդկային էվոլյուցիայի հետազոտություններում կատարած աշխատանքի համար»:

Նախնադարյան մարդու ԴՆԹ-ի հետազոտությունը թույլ կտա ավելի լայն պատկերացում կազմել արդիական մարդու զարգացման եւ Երկրի վրա նրա տեսակի տարածման մասին:

Գիտնականը իր  թիմի հետ համատեղ կարողացել է նաեւ ԴՆԹ կորզել Սիբիրի քարանձավներից մեկում հայտնաբերված փոքրիկ մատի ոսկորից, ինչը հանգեցրել է հնագույն մարդկանց նոր տեսակի ճանաչմանը, որը նրանք կոչել են դենիսովացիներ։

Շվեդ կենսաբանը նաեւ պարզել է, որ անհետացած հոմինիդներից  գեների փոխանցումը homo sapiens-ին տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նրանք գաղթել են Աֆրիկայից 70 000 տարի առաջ: Ժամանակակից մարդկանց մոտ այս գեները որոշում են, թե ինչպես է իմունային համակարգն արձագանքում վարակներին: Պաաբոյի հետազոտությունը ծնել է բոլորովին նոր գիտական ​​դիսցիպլինա՝ պալեոգենոմիկա:

«Երբ զանգեցինք, նա լռեցԼ Նրա առաջին բառը եղավ՝ «օհ»»,-ասել է Նոբելյան կոմիտեի անդամ Կլաս Շերրեն։

Սվանտե Պաաբոն էվոլյուցիոն գենետիկայի գծով մասնագետ է: Նրա հայրը՝ կենսաքիմիկոս Սունե Բերգստրեմը, 1982 թվականին Նոբելյան մրցանակի է արժանացել ֆիզիոլոգիայի եւ բժշկության բնագավառում՝ Բենգթ Սամուելսոնի եւ Ջոն Վեյնի հետ։

Պաաբոն ծնվել է Ստոկհոլմում 1955 թվականին։ 1975 թվականից Ուփսալայի համալսարանում սովորել է եգիպտաբանություն, ռուսերեն, գիտության եւ բժշկության պատմություն, իսկ 1986 թվականին պաշտպանել է դիսերտացիա մոլեկուլային իմունաբանության թեմայով։ Աշխատել է Ցյուրիխի համալսարանի մոլեկուլային կենսաբանության կենտրոնում եւ Լոնդոնի քաղցկեղի հետազոտությունների ինստիտուտում,1990-1997 թվականներին եղել է Մյունխենի համալսարանի ընդհանուր կենսաբանության պրոֆեսոր, 1997 թվականից զբաղեցնում է Լայպցիգի Մաքս Պլանկի էվոլյուցիոն մարդաբանության ինստիտուտի գենետիկայի ամբիոնի տնօրենի պաշտոնը։   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ