Սննդաբանը խորհուրդ է տալիս կաթնաշոռ եւ ոսպ ուտել նիհարելու համար

3 նոյեմբերի, 2022  21:02

Նիհարելու համար հարկավոր է կաթնաշոռ, սպանախ եւ ոսպ ուտել, ասում է սննդաբան Մայքլ Մոսլին։ Բժշկի նոր տեսությունը ներկայացրել է Daily Mirror-ը:

Մոսլին բացատրել է, որ նախընտրում է կենտրոնանալ ոչ թե դիետայի ընթացքում արգելված մթերքների վրա, այլ նրանց վրա, որոնք կարելի է եւ պետք է օգտագործել։ Մասնագետը հավելել է, որ պետք է ընտրություն կատարել նյութափոխանակությունը բարելավող եւ օրգանիզմը հագեցնող սննդի օգտին։ Նրա խոսքով՝ սպիտակուցներով, բջջանյութերով եւ օգտակար ճարպերով հարուստ մթերքները նաեւ օգնում են նիհարել եւ նվազեցնել ուտելու ցանկությունը:

Նիհարելուն նպաստող ի՞նչ մթերքներ է խորհուրդ տալիս սննդաբանը.

Ձու Նուշ Հավի կրծքամիս Տավարի անյուղ միս Հունական յոգուրտ Տոֆու պանիր Կաթնաշոռ Ոսպ Սպանախ Կինոա

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում