Ինչպես ցուրտ եղանակին պահպանել մազերի որակը

15 նոյեմբերի, 2022  16:35

Marie Claire ամսագրի խմբագիրները նշել են աշուն-ձմեռ սեզոնին մազերի որակը պահպանելու մի քանի միջոց։

Սառը եղանակին մազերի գեղեցկությունն ու առողջությունը պահպանելու կարեւոր գործոններն են.

Ճիշտ սնվելը

Վիտամինների, հանքանյութերի եւ միկրոտարրերի օգտագործումը, որոնք որակյալ մթերքի մաս են կազմում, կօգնի պահպանել մազերի առաձգականությունն ու փայլը: Հատուկ ուշադրություն է պետք դարձնել B խմբի վիտամիններին, ցինկին եւ բիոտինին, որոնք պատասխանատու են մազերի խտության համար։

Մազերի հարդարման եւ ներկման չվնասող մեթոդներ

Խմբագիրներն ընդգծում են, որ սանրվածքի վիճակը կարելի է փրկել ճիշտ ընտրված միջոցերով։

Marie Claire պորտալի փորձագետները նշել են նաեւ 3 հատկանիշ, երբ կտրվածքը ճիշտ չէ ընտրված։ Նախեւառաջ կլոր դեմքով աղջիկներին նրանք խորհուրդ են տվել ընտրել միջին երկարությամբ, ուղղահայաց գծերով սանրվածքներ, որոնք կօգնեն թաքցնել այտերի կլորությունը։ Ուղղանկյունաձեւ դեմք եւ արտահայտված այտոսկրեր ունեցողներին ավելի շատ սազում են անհամաչափ եւ բազմաշերտ կտրվածքները։ Մասնագետները նաեւ նշել են, որ յուղոտ մաշկի եւ կարճ մազերի դեպքում չի հաջողվի ծավալուն հարդարում ստանալ, իսկ գանգուր մազերին անհրաժեշտ կլինեն սթայլինգային միջոցներ եւ կսազի կասկադ կտրվածքը ։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում