Չինաստանի հարավ-արեւմուտքի հիվանադանոցներից մեկում սմոգի հետ կապված ախտանշաններ ունեցողների համար բացվել է հատուկ կլինիկա:
Բացման պահից՝ որը տեղի է ունեցել անցյալ շաբաթ, կլինիկան արդեն ընդունել է 100 հիվանդ: Փորձագետներից մեկը մյուս հիվանդանոցներին էլ առաջարկեց հետեւել վերջինիս օրինակին՝ Չինաստանի տխրահռչքակ սմոգի միջոցով գումար աշխատելու համար:
Իր բացման օրվանից՝ դեկտեմբերի 9-ից կլինիկան օրական ընդունում է 12 հիվանդ սմոգի պատճառով սրված հետեւայալ ախտանիշներով՝ հազ, անգինա, կոկորդի քոր, ինչպես նաեւ ասթմա եւ սրտային հիվանդություններ:
Ամբուլատոր բաժանմունքի դռանը հետեւյալ գրությամբ ցուցանակ է փակցված. «Մենք չպետք է վախենանք սմոգից: Այն կարելի է բուժել եւ կանխարգելել», հաղորդում է Fox News-ը:
Չինաստանի միջին դասի ներկայացուցիչները շատ դժգոհ են երկրի տնտեսական աճին ուղեկցող օդի ախտոտվածությունից: PM2.5 տերմինը, որը դասակարգում է թոքեր թափանցող օդի միկրոտարրերը, դարձել է սովորական հասկացություն:
Պեկինի առողջապահության համալսարանի դպրոցի պրոֆեսոր Պան Սյաոչուանը, ասաց, որ Չինաստանում չգիտի սմոգի մեկ այլ կլինիկա, եւ ենթադրեց, որ դա կարող է գովազդային հնարք լինել՝ հիվանդանոցի եկամուտները մեծացնելու համար:
«Իրականում դուք չեք կարող ասել, որ այնպիսի ախտանիշները, ինչպիսիք են հազը ու կոկորդի ցավը, կապված են PM2.5-ի հետ: Ամենայն հավանակությամբ, ցուրտ եղանական է իրական պատճառը»,- ասաց նա:
Չենդում ԱՄՆ- ի հյուպատոսությունը, որն օդի որակն է հսկում, մատնանշեց 160 թիվը կամ «անառողջ»,- այսինքն ,73 գրամ մեկ խորանարդ մետրի համար: ԱՀԿ-ի կառավարման սկզբունքների համաձայն, անվտանգ մակարդակը կազմում է 25 միկրոգրամ՝ մեկ խորանարդ մետրի համար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում