Հայաստանում Stent for life ծրագրի շրջանակում մատուցվել է 14893 ծառայություն

8 դեկտեմբերի, 2022  22:30

Հայաստանում սրտի անհետաձգելի վիրահատական անվճար ծրագրի (Stent for life) շրջանակում 2015-2022թթ մատուցվել է 14893 ծառայություն։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։   

Ծրագիրը մեկնարկել է 2015 թվականին` ապահովելով «Սրտամկանի ինֆարկտ ST էլևացիա» ախտորոշման դեպքում ոչ դեղապատ ստենտի տեղադրման ծառայությունները` ամբողջ բնակչության համար: 2018թ.` ծրագիրը վերանայվել է և ընդլայնվել. արդյունքում ինֆարկտ պատասխանատու կորոնար զարկերակի ստենտավորումը կատարվում է դեղապատ ստենտով: 2019թ.` ծրագրում ընդգրկվել են նաև սրտամկանի ինֆարկտի առանց ST-էլևացիայի դեպքերը, ինչպես նաև արտոնյալ պայմաններով աորտա-կորոնար շունտավորման ծառայությունները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում