Մշակվել է արհեստական ԴՆԹ-ի վրա հիմնված քաղցկեղի բուժման մեթոդ

22 դեկտեմբերի, 2022  21:59

Տոկիոյի համալսարանի գիտնականները արհեստական ​​ԴՆԹ են օգտագործել՝ արգանդի վզիկի, կրծքագեղձի եւ մելանոմայի քաղցկեղի բջիջները հայտնաբերելու եւ ոչնչացնելու համար։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են համալսարանի կայքում։

Ուռուցքների շատ տեսակներ արտազատում են որոշակի միկրոՌՆԹ-ի (miR-21) չափազանց մեծ քանակություն, որոնք իմունային համակարգը չի կարող ճանաչել եւ, հետեւաբար, կենդանի է պահում քաղցկեղի բջիջները: Գիտնականները նախագծել են ԴՆԹ-ի զույգ մոլեկուլներ, որոնք քաղցկեղի բջիջներում զուգակցվում են քաղցկեղի միկրոՌՆԹ-ների հետ, այնուհետեւ բացահայտվում եւ միանում միմյանց՝ փոխլրացման սկզբունքի համաձայն:

Երկաշղթա ԴՆԹ-ի հայտնվելը ազդանշան է իմունային համակարգի համար, որը ոչնչացրել է քաղցկեղի բջիջները՝ կանխելով քաղցկեղային ուռուցքի հետագա աճը:

Գիտնականները հաջողությամբ փորձարկել են իրենց մոլեկուլները մարդու արգանդի վզիկի քաղցկեղի, մարդու կրծքի եռակի բացասական քաղցկեղի եւ մկան մելանոմայի բջիջների վրա:

Փորձերը թույլ կտան նոր դեղամիջոցներ ստեղծել՝ ԴՆԹ-ի միջոցով իմունային համակարգի հակաքաղցկեղային արձագանքն ակտիվացնելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում