Stent for Life ծրագրի շրջանակում 2022 թ. ֆինանսական տարում մատուցվել է 2443 ծառայություն

25 հունվարի, 2023  11:57

Սրտի անհետաձգելի վիրահատական (Stent for Life) ծառայությունների շրջանակում 2022 թվականի ֆինանսական տարում (2021 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 15-ը) մատուցվել է 2443 ծառայություն: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Stent for Life» ծրագիրը սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում ապահովում է դեղապատ ստենտի տեղադրումն` անվճար, իսկ աորտա-կորոնար շունտավորումը` արտոնյալ պայմաններով:

1.Սահմանված կլինիկական չափանիշներն են`

«Սրտամկանի սուր ինֆարկտ ST էլևացիա» ախտորոշումը կամ «Սրտամկանի սուր ինֆարկտ առանց ST-էլևացիայի» ախտորոշումը, երբ առկա է տրոպոնինի > 1000նգ/լ ցուցանիշ և սրտամկանի ինֆարկտ-պատասխանատու գոտևորող կորոնար զարկերակի կամ նրա մարգինալ ճյուղերից մեկի թրոմբոզ կամ նշանակալի անկայուն նեղացում, Սրտի անհետաձգելի վիրահատությունների կազմակերպումն իրականացվում է իշեմիայի ախտանիշների կլինիկական դրսևորումից 12 ժամվա ընթացքում` ներառյալ ախտորոշումը ճշտելու և պացիենտին բժշկական հաստատություն տեղափոխելու ժամանակահատվածը:

2.Ծրագիրն իրականացվում է 13 բժշկական հաստատությունում, մասնավորապես Երևանում`

 «Աստղիկ» ԲԿ «Արամյանց» ԲԿ Լ.Ա. Հովհաննիսյանի անվան սրտաբանության ԳՀԻ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ «Նորք Մարաշ» ԲԿ «Էրեբունի» ԲԿ «Բեսթ Լայֆ» ԲԿ «Շենգավիթ» ԲԿ «Արմենիա» հանրապետական ԲԿ Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիր

Մարզերում`

Վանաձորի ԲԿ Գյումրու ԲԿ Գորիսի Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում