Յելի Բժշկական դպրոցի Անհետաձգելի բժշկության ամբիոնի դոցենտ, Գլոբալ առողջապահության և Միջազգային անհետաձգելի բժշկության ստորաբաժանման դասախոս Շարոն Անուշ Չեքիջյանը մասնակցելու է Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարին՝ որպես պլենար բանախոս։
Շարոն Չեքիջյանի գիտական հետաքրքրությունների շրջանակն է գլոբալ անհետաձգելի օգնությունը, այդ ոլորտում համակարգերի զարգացումը, ոչ կանխամտածված վնասվածքների կանխարգելումը, միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում կաթվածի և սրտաբանական օգնությունը։ Դր․Չեքիջյանը ղեկավարել և մասնակցել է ծրագրերի ՀՀ-ում, Ուգանդայում և Իրաքում, հանդիսացել է Համաշխարհային բանկի և ԱՄՆ Պետդեպարտամենտի խորհրդատու։
Հանդիսանում է ՀՀ կաթվածի նախաձեռնության (SIATA) խորհրդատվական խորհրդի անդամ, ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինտիտուտի հրավիրված պրոֆեսոր: 2020թ․-ին ստացել է Ֆուլբրայթի գրանտ ՀՀ անհետաձգելի բուժօգնությունը բարելավելու՝ անհետաձգելի բուժօգնության ռեզիդենտուրայի նոր ծրագրի ստեղծման համար, Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան Հանրային առողջության դպրոցի և ԱԱԻ հետ համագործակցությամբ։
Հիշեցնենք, որ Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարը տեղի կունենա 2023թ․ հուլիսի 6-8-ը Երևանում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր