Մաքմաստերի համալսարանի եւ Համիլտոնի Սուրբ Հովսեփի հիվանդանոցի գիտնականները մշակել են էքսպրես-թեստ, որը կարող է որոշել էոզինոֆիլների առկայությունը խորխում, որը ծանր ասթմայի կարեւոր գործոն է։ Հետազոտությունը հրապարակվել է Angewandte Chemie ամսագրում։
Նոր թեստը կարող է արագ եւ ստույգ հայտնաբերել լեյկոցիտները, որոնք հայտնի են որպես էոզինոֆիլներ, բարդ կենսաբանական նմուշներում, օրինակ՝ խորխում։ Էոզինոֆիլների առկայության մասին տվյալներ ունենալը կօգնի բժիշկներին բուժման համար որոշումներ կայացնելիս եւ կսահմանափակի հակաբիոտիկների, ստերոիդների եւ կեսնաբանական դեղամիջոցների ավելորդ օգտագործումը ծանր ասթմա եւ թոքերի այլ հիվանդություններ ունեցող պացիենտների համար։
Նոր թեստում կա դեզոքսիռիբոզիմ ֆերմենտ, որն ուղղված է էոզինոֆիլներին բնորոշ սպիտակուցի հայտնաբերմանը։ Այդ նյութերն առաջին անգամ առանձնացրել են 1994թ., դրանք հիմնականում նախատեսված էին մետաղների կամ բակտերիալ բաղադրիչների հայտնաբերման համար։ Մինչեւ այժմ ոչ մեկին չի հաջողվել օգտագործել դեզոքսիռիբոզիմները բարդ միջավայրում սպիտակուցների հայտնաբերման համար։ Այժմ, երբ գիտնականները հաղթահարել են այդ խոչընդոտը, նրանք կարծում են, որ նոր թեստային պլատֆորմը կարող է ադապտացվել ցանկացած սպիտակուցի նույնականացման համար։
Սա հիշեցնում է COVID-19-ի տնային թեստը, ինչն այն հեշտ ադապտացվող է դարձնում զանգվածային արտադրության համար։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day