Մոսկվայի Օ.Մ. Ֆիլատովի անվան № 15 քաղաքային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վալերի Վեչորկոն «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականի թղթակցի հետ զրույցում նշել է, թե ինչպես պետք է վարվել մերկասառույցի ժամանակ, որպեսզի նվազեցվեն առողջությանն սպառնացող վտանգները։
- Եթե սայթաքել եք, արագ առաջ թեքվեք, խոհուրդ է տալիս բժիշկը։ Դա կօգնի վերադարձնել հավասարակշռությունը եւ բարձրացնել ոտքի վրա մնալու հավանականությունը։
- Եթե ընկնելուց խուսափել չի հաջողվում, փորձեք առավելագույն չափով թուլացնել ձեռքերը եւ ոտքերը։ Այս հնարքը զգալիորեն փոքրացնում է կոտրվածքների վտանգը։
- Պետք է նաեւ պարանոցն առաջ պարզել, խորհուրդ է տալիս Վեչորկոն։ Այդպես դուք հարվածից կպաշտպանեք ծոծրակը։
- Ընկնելիս՝ պետք է ձեռքերն արմունկներից ծալել։ Փորձեք այնպես ընկնել, որ հարվածը բաժին ընկնի արմունկից մինչեւ մատների ծայրեր ամբողջ երկարությանը։
5. Գետնին հայտնվելով՝ կտրուկ շարժումներ մի արեք։ Եթե կա ուժեղ ցավ, պետք է անմիջապես գնալ վնասվածքների կենտրոն կամ շտապօգնություն կանչել։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում