Ռուսաստանում սկսել են քաղցկեղի դեմ «ապագայի դեղամիջոցի» նոր արտադրությունը

2 հունվարի, 2024  14:48

Ատոմային ռեակտորների գիտահետազոտական ինստիտուտի (ԱՌԳՀԻ, Ուլյանովսկի մարզ, Դիմիտրովգրադ) մասնագետները գործարկել են նոր հարթակ ակտինիում-225 ռադիոակտիվ իզոտոպի արտադրության համար, որի հիմքի վրա ստեղծվում են առաջավոր միջոցներ չարորակ ուռուցքների դեմ պայքարի համար եւ որոնցից մասնագետներն սպասում են հեղափոխություն միջուկային բժշկության մեջ։ Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ակտինիում-225-ը (Ас-225) պատկանում է այսպես կոչված ալֆա-էմիտերներին՝ ռադիոակտիվ իզոտոպներ, որոնք տրոհման ժամանակ արձակում են ալֆա-մասնիկներ, դրանք թույլ են տալիս հասցեական սպանել բացառապես քաղցկեղի բջիջները՝ չվնասելով առողջ հյուսվածքները։ Ուստի ալֆա-էմիտերները հաճախ անվանում են «միջուկային բժշկության ապագա»։

Վերջին տարիների ընթացքում հասցեական թերապիան՝ ակտինիում-225 ռադիոիզոտոպի հիման վրա ստեղծվող ռադիոդեղամիջոցների կիրառմամբ, ցուցադրում է արդյունավետություն եւ բարձր պոտենցիալ քաղցկեղի չվիրահատվող մետաստատիկ ձեւերի բուժման համար։

«Այսօր ԱՌԳՀԻ-ն դարձել է աշխարհում ակտինիում-225-ի չորս արտադրողներից մեկը՝ լրջորեն ուժեղացնելով ռուսական ներկայացուցչությունը միջուկային բժշկության գլոբալ շուկայում։ Սկզբնական փուլում մեր բաժինը կկազմի այդ արժեքավոր ռադիոիզոտոպի արտադրության համաշխարհային ծավալի մոտ 10 տոկոսը»,- նշել է ԱՌԳՀԻ-ի տնօրեն Ալեքսանդր Տուզովը, որի խոսքերը մեջբերվել են «Ռոսատոմի» գիտական դիվիզիոնի հաղորդագրությունում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում