• Latest news

Կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգային ծրագիրը կընդլայնվի՝ ընդգրկելով ամբողջ երկիրը․ ՀՀ ԱՆ

1 փետրվարի, 2024  16:52

Կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգային ծրագիրը կընդլայնվի և կընդգրկի ամբողջ երկիրը և բոլոր մարզերը։ Այս մասին փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանը։

Նա հավելել է, որ կընդլայնվի նաև կոլոռեկտալ քաղցկեղի սկրինինգի փորձնական ծրագիրը։

Նրա խոսքով, ձևավորվել է աշխատանքային խումբ, որը կորոշի, թե ինչ ձևով են իրականացվելու սկրինինգները՝ արդյունավետությունը բարձրացնելու և թիրախային խմբերը ներգրավելու համար։

Ղոնյանը հիշեցրել է նաև, որ 2023 թվականին ներդրվել է սկրինինգի բոնուսային համակարգ, և կա աճ, թեև մասնաբաժինը այնքան էլ մեծ չէ։

«2019 թվականից ախտորոշված չարորակ ուռուցքի դեպքում վիրահատական միջամտությունների բոլոր ծախսերը հոգում է պետությունը։

Պետությունը հոգում է նաև Ճառագայթային բուժման և քիմիաթերապիայի համաֆինանսավորման ծախսերը։ Բացի այդ, 2020 թվականից պետությունը բուժման ողջ ընթացքում անվճար տրամադրում է «տրաստուզումաբ» դեղամիջոցը նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Եթե մի քանի տարի առաջ մեր քաղաքացիները պետք է մեկնեին արտերկիր՝ պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիայի համար, ապա այժմ դա արվում է նաև Հայաստանում»,- նշել է ԱՆ ներկայացուցիչը։

Նրա խոսքով, Հայաստանը դասվում է ծխող երկրների թվին, և ծխելու դեմ պայքարն ուղղված է նաև չարորակ ուռուցքների զարգացման կանխարգելմանը։

Նա մատնանշել է պատվաստումների կարևորությունը՝ հատկապես արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պայքարում։

«Կարևոր է նաև ֆիզիկական ակտիվությունը՝ որպես կանխարգելիչ միջոց, կարևոր է վերահսկել ավելորդ քաշը և խուսափել վնասակար սննդից»,- ընդգծել է Ղոնյանը։

Նա նշել է, որ հաճախ բնակչությունը պատրաստ չէ հետազոտություն անցնել, հավանաբար չի ցանկանում լսել հնարավոր հիվանդության մասին, ուստի կարևոր է տեղեկատվական աշխատանք իրականացնել քաղաքացիների շրջանում։

Մամոլոգ, ուռուցքաբան Ներսես Բերբերյանն իր հերթին նշել է, որ եթե հնարավոր չլինի փարատել կանանց մոտ հետազոտվելու վախը, ապա սկրինինգ ամբողջությամբ չի իրականացվի։

Նա բացատրել է, որ եթե կրծքագեղձի քաղցկեղը վաղ ախտորոշվի, ապա գրեթե բոլոր դեպքերում հիվանդությունը լիովին բուժվում է։

Ուստի Բերբերյանը խորհուրդ է տալիս տարին մեկ անգամ կանխարգելիչ նպատակով հետազոտություն անցնել։

«Հայաստանում առկա են կրծքագեղձի քաղցկեղի բուժման բոլոր աշխարհում հայտնի միջոցները, հասանելի են նաև բոլոր նորագույն ախտորոշիչ մեթոդներն ու դեղամիջոցները։ Այս ամենը թույլ է տալիս Հայաստանում հիվանդներին բուժել միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան»,- եզրափակել է բժիշկը։

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է