Արցախում բենզինի պահեստի պայթյունից տուժած 7 պացիենտ բուժվում է արտերկրում, 1-ը՝ Երևանում

8 փետրվարի, 2024  21:35

Արցախում բենզինի պահեստի աղետալի պայթյունից 4 ամիս անց 191 պացիենտի համար բուժման առաջին փուլը ավարտված է, մեկնարկել է երկրորդ` վերականգնողական փուլը: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հետայրվածքային սպիներ, վերքերի բորբոքում, վիրակապություններ, ֆիզիոթերապևտիկ մերսումներ. երևանյան բժշկական կենտրոններից դուրս գրված ու արտասահմանյան կլինիկաներից վերադարձած գրեթե բոլոր պացիենտները շարունակում են ամբուլատոր վերականգնողական բուժումը:

ԱՆ Այրվածքաբանության կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում 1 պացիենտ, 7 պացիենտ` շարունակում է բուժումն արտասահմանյան կլինիկաներում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում