Տանջող ցավերը հնարավոր է բուժել՝ Էրեբունի ցավի կլինիկան նոր լուծումներ է առաջարկում. մաս 2

25 փետրվարի, 2024  14:20

«Էրեբունի» բժշկական կենտրոնի Ցավի կլինիկան բուժում է նաև առաջնային տիպի գլխացավեր՝ և սուր փուլի ժամանակ, և քրոնիկի դեպքում։

Եթե հիվանդը տառապում է էպիզոդիկ գլխացավով, այսինքն ամսվա ընթացքում գլուխը ցավում է 3-4 անգամ, ցավազրկողներն էլ չեն օգնում, ապա  կլինիկայում կատարվում է ծոծրակային մեծ և փոքր նյարդերի պաշարում։ Ներարկվում է հորմոնալ դեղորայք։

Պրոցեդուրան պետք է կատարել այնքան՝ մինչև նյարդը լիարժեք պաշարվի։ Պաշարումների քանակն ընտրվում է անհատական։ Լինում են դեպքեր, երբ 1-2 միջամտությունը բավարար է։ Երբեմն պահանջվում է, որ այն կրկնվի մի քանի անգամ։ Խոսքը միգրենի մասին է։

«Միգրենը լինում է 2 տեսակի։ էպիզոդիկ միգրեն, այսինքն երբ որ դասական միգրենի գրոհը լինում ա ամսական 1-2 անգամ, կամ ավելի քիչ։ Եվ խրոնիկական միգրեն, որը լինում է 4-5 կամ ամսական 15 գրոհից ավելի շատ, որն իհարկե հիվանդի կյանքի որակը սարսափելի ընկճում է», – ասում է «Էրեբունի» ԲԿ-ի բժիշկ նյարդաբան Հասմիկ Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում