«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է վերջին սերնդի, գերհզոր ՄՌՏ սարքով

18 մարտի, 2024  21:01

«Նաիրի» բժշկական կենտրոնը  համալրվել է վերջին սերնդի, գերհզոր ևս մեկ  սարքով, որը դեռևս միակն է Հայաստանում: Siemens Healthineers ընկերության  MAGNETOM Sola 1.5 տեսլա ՄՌՏ սարքը, որն օժտված է  արհեստական  բանականությամբ, օգնում է առավել սեղմ ժամկետներում կատարել լայնածավալ հետազոտություններ։

Սարքն ունի մի շարք առավելություններ`

BioMatrix տեխնոլոգիայի շնորհիվ արագացնում է պատկերների սկանավորումը ավտոմատ կերպով հարմարվում է յուրաքանչյուր բուժառուի մարմնի անհատական կառուցվածքին. գրանցում է պացիենտի սրտի զարկերի հաճախությունը, շնչառության մակարդակը, աննշան թվացող շարժումները չմշակված տվյալները վերամշակում է` Deep Resolve արհեստական բանականության շնորհիվ:

Բուժառուն որոշ դեպքերում զերծ է մնում շունչը պահելուց:

ՄՌՏ հետազոտության շրջանակներում իրականացվում են՝

Գլխուղեղի և ողնուղեղի ՄՌՏ Պարանոցի փափուկ հյուսվածքների ՄՌՏ Ողնաշարի ՄՌՏ Որովայնի օրգանների, միջնորմի ՄՌՏ Ոսկրամկանային համակարգի ՄՌՏ Հոդերի ՄՌՏ

ՄՌՏ հետազոտություն անցնելու համար կարող եք գրանցվել՝ զանգահարելով +37410536933, +37499991616 հեռախոսահամարներին, կամ այցելել Պարոնյան փողոց, 21 շենք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում