Հոգեկան խնդիրներով անձը կարող է բժշկին շփոթեցնել, կախված է բժշկի պրոֆեսիոնալիզմից. փորձագետ

12 ապրիլի, 2024  10:37

Վերջին շրջանում Երևանում երկու հանցագործություն է տեղի ունեցել, որոնց կատարողները, ըստ որոշ տեղեկությունների, հոգեկան խանգարումներ ունեն։ Նոր Արեշում տղամարդը պայթեցրել է իր տունը, ինչի հետևանքով մարդիկ են զոհվել, իսկ երկրորդ դեպքում տղամարդը դանակահարել է երկու հարևան կանանց, որոնցից մեկը մահացել է։

NEWS.am Medicine-ը զրուցել է հոգեբույժ, փորձագետ Վահե Բաբայանի հետ, խնդրելով պարզաբանել, թե որ գերատեսչությունների տիրությում է խնդիրը նման դեպքերում՝ իրավապա՞հ, թե առողջապահական։ Մասնագետի խոսքով, Հայաստանի օրենսդրությունը հստակ սահմանում է հարկադիր բուժման կանոնները, եթե հոգեկան խնդիրներ ունեցող անձը վտանգավոր վարքագիծ է դրսևորում։ Այլ հարց է, որ այդպիսի մարդիկ կարող են դիմել դիսիմուլյացիայի, և շփոթեցնել բժիշկներից։ Այստեղ, ըստ նրա շատ բան կախված է բժիշկների պրոֆեսիոնալիզմից։

Ինչ վերաբերում է կոնկրետ դանակահարության դեպքին, ապա այդ անձը, նրա տեղեկություններով, դեպքից մի քանի որ առաջ հոսպիտալացվել է Հոգեկան առողջության ազգային կենտրոն (ՀԱՊԱԿ), բայց հետո բժիշկները նրան տուն են ուղարկել։ Այժմ նա գտնվում է ՀԱՊԱԿ–ում, որտեղ և նշանակված է փորձաքննություն, որը և ցույց կտա, կա կատարվածում բժիշկների սխալը, թե ոչ։

Մանրամասները տեսանյութում։

 

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում