Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

19 ապրիլի, 2024  12:43

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար իրականացվում են պետական պատվերի շրջանակում։

 Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ այդ ծառայություններն են՝

Սրտի անհետաձգելի վիրահատություններ (Stentforlife) Գլխուղեղի սուր իշեմիկ և ենթասուրիշեմիկ կաթվածների բուժում Տուբերկուլոզի բուժում Հոգեկան և նարկոլոգիական հիվանդությունների բուժում Աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բուժում Emergency ծառայություններ Հեմոդիալիզի ծառայություններ Ախտորոշված չարորակ նորագոյացությունների վիրահատական ու ճառագայթային բուժում Պալիատիվ բուժօգնություն Ծննդօգնություն Մինչև 18 տարեկանների բուժօգնություն Վերակենդանացման միջոցառումներ պահանջող ծառայություններ

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում