Կանեփ օգտագործող դեռահասները ավելի հաճախ են փսիխոտիկ խանգարումներ ունենում. գիտնականներ

23 մայիսի, 2024  08:49

Նոր հետազոտության համաձայն՝ կանեփ օգտագործող դեռահասները ավելի հաճախ են փսիխոտիկ խանգարումներ ունենում։

Հետազոտությունը, որն իրականացրել են Տորոնտոյի համալսարանի գիտնականները, պարզել է, որ կանեփ օգտագործող դեռահասների մոտ փսիխոտիկ խանգարումների հավանականությունը բարձր է 11 անգամ նրանց համեմատ, ովքեր կանեփ չեն օգտագործում։ Երբ հաշվի են առել նաեւ հոսպիտալացման արդյունքները, ապա այդ թիվը գերազանցել է 27 անգամ։

Նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Psychological Medicine ամսագրում, ներառում է ավելի քան 11 000 դեռահասի եւ երիտասարդների տվյալներ, որոնք հետազոտությունն սկսվելու պահին 12-24 տարեկան էին։

Հեղինակներն օգտագործել են Կանադայի հանրային առողջության ամենամյա զննման տվյալները 2009-2012թթ. ընթացքում։ Հետո մասնակիցներին հետեւել են ինը տարի, որպեսզի պարզեն նրաց բոլոր այցելությունները բժիշկներին եւ շտապօգնության բաժանմունքներ, ինչպես նաեւ այն դեպքերը, երբ նրանք հայտնվել են հիվանդանոցներում։

Հոսպիտալացված 6 դեռահասից 5-ը տեղեկացրել է կանեփ օգտագործելու մասին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում