ՀՀ առողջապահության նախարարը համաձայն չէ. համապարփակ ապահովագրման ներդնումը կանգ չի առել

23 մայիսի, 2024  14:08

Բժշկական ապահովագրման ներդրման գործընթացը կանգ չի առել, առաջ է շարժվում մեծ տեմպերով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մայիսի 23-ին ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով այն հարցին, որ համապարփակ ապահովագրման գործընթացի ներդրումը Հայաստանում կանգ է առել։

«Դա վերաբերում է թե՛ հաշվարկներին, թե՛ փաթեթին, թե՛ ինստիտուտներին, որոնք ստեղծվելու են ապագայում։

Այսքան մեծ բարեփոխման քննարկման ժամկետներում կարող են շեղումներ լինել։ Մեր գործընկերները լրացուցիչ հաշվարկներ են կատարում։

Հաշվի առնելով, որ սա մեծ օրենսդրական փաթեթ է, շատ դժվար է դրա ընդունման կոնկրետ ժամկետ նշել։

Նախագիծը պետք է քննարկվի նաեւ խորհրդարանում։ Պատգամավորների հետ մշակման փուլում քննարկումներ վարվել են, ուստի, հուսով եմ, խորհրդարանում բոլոր ընթացակարգերը կկատարվեն շատ արագ»,- ավելացրել է նախարարը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում