Գիտնականները պարզել են, թե արդյոք կապ գոյություն ունի COVID-19-ի դեմ պատվաստման եւ մեռելածնության միջեւ

8 հունիսի, 2024  10:49

Յելի համալսարանի եւ 11 այլ ինստիտուտների նոր հետազոտությունում գիտնականները հայտնաբերել են «կապի բացակայություն COVID-19-ի դեմ պատվաստման եւ մեռելածնության միջեւ»։

Հետազոտությունում, որն իրականացրել է դոկտոր Աննա Դենոբլը Յելի համալսարանի բժշկական դպրոցից, հետազոտողները համեմատել են մեռելածնության 276 դեպք 822 կենդանածինների հետ 2021թ. փետրվարից 2022թ. փետրվար ընթացքում։

Նրանց արդյունքները, որոնք հրապարակվել են Obstetrics & Gynecology ամսագրում, ոչ մի կապ չեն հայտնաբերել COVID-19-ի դեմ պատվաստանյութ ստացած հղիների եւ անկենդան ծնված նորածինների միջեւ։

Հետազոտողները նշել են, որ թեեւ պատվաստանյութերի հարցում ավճռականությունը խնդիր է մնում հանրային առողջապահության համար, արդյունքները ցույց են տալիս, որ «պատվաստումը մնում է COVID-19-ի պատճառով հոսպիտալացումների եւ հիվանդացության կանխման ամենաարդյունավետ միջոցը եւ խորհուրդ է տրվում հղիության ժամանակ Հիվանդությունների վերահսկման կենտրոնի եւ Մանկաբարձների եւ գինեկոլոգների ամերիկյան քոլեջի կողմից»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում