• Latest news

Կանանց ՄԻԱՎ վարակի կանխարգելման համար Լենակապավիրն ավելի արդյունավետ է, քան Truvada հաբը

21 հունիսի, 2024  21:18

Gilead Sciences հանդեսը հայտնել է ՄԻԱՎ վարակի կանխարգելման գործում լենակապավիր դեղամիջոցի արդյունավետությունը որոշելու փորձարկման արդյունքները: Դրա մասին գրել է Ամերիկայի ձայնը։

Լենակապավիրը, որը ներկայում օգտագործվում է այլ նպատակներով, ԱՄՆ Սննդի և դեղերի վարչության (FDA) հաստատման փուլում է՝ ՄԻԱՎ վարակի կանխարգելման նպատակով օգտագործելու համար: Նմանատիպ կիրառություն ունեցող դեղերի կատեգորիան հայտնի է նաև որպես PrEP:

Լենակապավիրը կանանց ՄԻԱՎ վարակի կանխարգելման համար ավելի արդյունավետ է, քան ամենօրյա կիրառվող Truvada հաբը:

Տվյալները ցույց են տվել, որ լենակապավիր դեղամիջոց ստացած 2000 կանանց շրջանում ՄԻԱՎ վարակի դեպքեր չեն գրանցվել։

Gilead-ը սպասում է դեղամիջոցի փորձարկման արդյունքներին ժողովրդագրական այլ խմբերում, ներառյալ տղամարդկանց, որոնք սեռական հարաբերություններ ունեն այլ տղամարդկանց հետ:

Դեղը որպես ՄԻԱՎ-ի կանխարգելման միջոց շուկայում կարող է հայտնվել արդեն 2025 թվականին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll