Ցավազրկողները մեծացնում են արևի լույսի նկատմամբ զգայունությունը. MedXpress

25 հունիսի, 2024  19:31

Հակահիստամինները, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը (օրինակ՝ նապրոքսենը կամ իբուպրոֆենը), որոշ հակաբիոտիկներ (բակտրիմ կամ տետրացիկլին) և հակադեպրեսանտները կարող են մեծացնել զգայունությունն արևի լույսի նկատմամբ՝ մեծացնելով մաշկի անցանկալի ռեակցիաների վտանգը: Այս մասին MedicalXpress-ին (MedXpress) հայտնել են Mayo Clinic-ի (աշխարհի խոշորագույն մասնավոր բժշկական և հետազոտական ​​կենտրոններից մեկի) փորձագետները։Մասնագետները նշել են, որ ժամը 10:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածն այն ժամանակաշրջանն է, երբ արևն ամենապայծառ է, և մեծ է արևայրուք ստանալու հավանականությունը: Պաշտպանություն ուլտրամանուշակագույն ճառագայթումից կարելի է հասնել ստվերում մնալու, ծածկված հագուստ կրելու և արևապաշտպան քսուք օգտագործելու միջոցով:Կան նաև գործոններ, որոնք կարող են մեծացնել զգայունությունն արևի նկատմամբ և մեծացնել մաշկի անցանկալի ռեակցիաների ռիսկը (կարմրություն, բշտիկներ, քոր, այտուց, հիպերպիգմենտացիա): Դրանք ներառում են ջերմության և ցավազրկող դեղամիջոցների ընդունումը (նապրոքսեն կամ իբուպրոֆեն), հակահիստամիններ (ալերգիայի դեղամիջոցներ), հակաբիոտիկներ (Բակտրիմ կամ տետրացիկլին), հակադեպրեսանտներ, հակահոգեբուժիչներ և շաքարախտի օրալ դեղամիջոցներ:Բանն այն է, որ այդ դեղերը պարունակում են որոշակի քիմիական նյութեր, որոնք կարող են ակտիվանալ ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության տակ եւ հանգեցնել ֆոտոզգայունության: Սա նշանակում է, որ այն ընդունելու արդյունքում մաշկը կարող է ավելի զգայուն դառնալ արեգակնային ճառագայթմանը, հետևաբար՝ վնասվելուն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում