Նախկինում բնական ծաղիկի դեմ պատվաստումը 85%-ով արդյունավետ է նաև Կապիկի ծաղիկ հիվանդության համար․ ԱՆ

20 օգոստոսի, 2024  16:21

«Կապիկի ծաղիկ»․ Կոնգոյից տարածվող վիրուսն արտակարգ իրավիճակի պատճառ է դարձել, հայտնում է «Ազատություն»-ը։

Հայաստանի առողջապահության նախարարությունից արդեն արձագանքել են կոչով՝ հետևել հիգիենայի կանոններին, բացառել ցանավորում ունեցող անձանց հետ շփումը։

ԱՆ-ից նաև հիշեցրել են, նախկինում բնական ծաղիկի դեմ կատարված պատվաստումը 85%-ով արդյունավետ է նաև «Կապիկի ծաղիկ» հիվանդության համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում