• Latest news

Բջջային հեռախոսները կապված չեն գլխուղեղի եւ գլխի քաղցկեղի հետ. ԱՀԿ ուսումնասիրություն

4 սեպտեմբերի, 2024  00:24

Առողջապահության համաշխարհային կազմակերպության պատվերով հավաքված ամենաորակյալ փաստացի տվյալների համակողմանի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բջջային հեռախոսները կապված չեն գլխուղեղի եւ գլխի քաղցկեղի հետ։

Մշտական ուսումնասիրության ընթացքում, որն իրականացվել Ավստրալիայի ճառագայթային պաշտպանության եւ միջուկային անվտանգության գործակալությունը (Arpansa), վերլուծել է ավելի քան 5 000 հետազոտություն, որոնցից ընտրվել են գիտական տեսակետից ամենաճշգրիտ տեսությունները։

«Վերջնական ուսումնասիրությունը ներառել է 63 դիտորդական հետազոտություններ մարդկանց վրա, դրանք հրապարակվել են 1994-2022թթ., ինչն ուսումնասիրությունն ավելի լիակատար է դարձնում այսօրվա դրությամբ»,- ասել է առաջատար հեղինակ, դոցենտ Քեն Կարիպիդիսը։

Ուսումնասիրությունը նվիրված է կենտրոնական նյարդային համակարգի (ներառյալ գլխուղեղը, ուղեղի թաղանթը, հիպոֆիզը եւ ականջը) քաղցկեղին, թքագեղձերի եւ գլխուղեղի ուռուցքներին։

Այն ընդհանուր կապ չի հայտնաբերել բջջային հեռախոսների օգտագործման եւ քաղցկեղի առաջացման, ինչպես նաեւ բջջային հեռախոսի երկարատեւ օգտագործման (10 եւ ավելի տարի) եւ ինտենսիվության (կատարած զանգերի քանակը կամ հեռախոսով անցկացրած ժամանակը) միջեւ։

«Ես համոզված եմ մեր եզրահանգման ճշմարտացիության մեջ։ Եվ այդ վստահության հիմք է տալիս այն, որ, չնայած բջջային հեռախոսների օգտագործման սրընթաց աճին, գլխուղեղի ուռուցքներով հիվանդացության մակարդակը մնում է կայուն»,- նշել է գիտնականը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll