Ճարպակալման դեպքում ինտերվալային քաղցելու 3 ամսում կարելի է նիհարել 1,3 կիլոգրամով. JAMA

14 նոյեմբերի, 2024  16:51

Ինտերվալային քաղցելու տարբեր սխեմաներն օգնում են նիհարել ճարպակալման դեպքում, սակայն կորցրած կիլոգրամների քանակը կարող է բավարար չլինել առողջության բարելավման համար։ Այս մասին վկայում է Բոնդի համալսարանի (Ավստրալիա) հետազոտությունը, որը հրապարակվել է JAMA Network Open ամսագրում։

Գիտնականներն ուսումնասիրել են 29 ռանդոմիզացված կլինիկական փորձեր 2 485 մեծահասակների մասնակցությամբ։ Նրանց 69 տոկոսը կանայք էին, միջին տարիքը՝ 44։ Մարմնի միջին զանգվածը կազմել է 33 կգ/մ2, ինչը համապատասխանում է ճարպակալմանը։

Քաշի նվազման միջոցները ներառել են ժամանակով սահմանափակված սնունդ, սնունդ ընդունելու հաճախակիության կրճատում եւ ավելի շատ կալորիաների սպառում օրվա առաջին կեսին։ Այս բոլոր միջոցները հանգեցրել են քաշի կորստի 1,3-1,8 կիլոգրամով երեք ամսում։ Մասնակիցների մոտ նվազել են նաեւ դատարկ ստամոքսի դեպքում գլիկացված հեմոգլոբինի եւ գլյուկոզայի մակարդակները։ Փոփոխությունները մեծ չէին, ուստի պարզ չէ, թե ինչպես են դրանք ազդել դիաբետի վտանգի վրա։

Գիտնականները նշել են, որ հետազոտված դիետիկ միջամտությունները կարող են լինել պարզ մոտեցում նիհարելուն։ Սակայն քաշի դիտարկվող համեստ կորուստը կարող է չհանգեցնել նշանակալի առավելությունների առողջության համար։ Ճարպակալում ունի յուրաքանչյուր ութերորդ մարդն ամբողջ աշխարհում, այն նպաստում է 2-րդ տեսակի դիաբետի, սրտի հիվանդությունների եւ քաղցկեղի որոշ տեսակների հավանկանության բարձրացմանը։

Սակայն շատ հետազոտություններ բավականաչափ որակյալ չէին։ Գիտնականները կարծում են, որ վերջնական հետեւությունների համար անհրաժեշտ են ավելի մեծ եւ երկարատեւ փորձեր։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում