• Latest news

Կեսժամանոց ֆիզիկական ակտիվությունը բարելավում է ճանաչողական ունակությունները. The Guardian

11 դեկտեմբերի, 2024  16:13

Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները հայտնաբերել են, որ յուրաքանչյուր լրացուցիչ 30 րոպե ֆիզիկական ակտիվությունը կարող է բարելավել ճանաչողական ունակությունները: Դրա մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը։

Հետազոտությանը մասնակցել են դեմենցիայից կամ այլ ճանաչողական խանգարումներից զերծ 50-83 տարեկան 76 չափահասներ: Մասնակիցներն ութ օր շարունակ ակտիվության և քնի մոնիտորինգի սարքեր են կրել և հիշողության, ուշադրության, տեղեկության մշակման արագության և այլ ճանաչողական գործառույթների վերաբերյալ ամենօրյա թեստեր են հանձնել:

Արդյունքները ցույց են տվել, որ օրական չափավորից մինչև ինտենսիվ ֆիզիկական ակտիվության յուրաքանչյուր լրացուցիչ 30 րոպեն հաջորդ օրը 2-5%-ով բարելավում է հիշողության ցուցանիշները: Քնի որակը միաժամանակ կարևոր դեր է խաղացել. առնվազն վեց ժամ հանգստանալն ուժեղացրել է ակտիվության արդյունքը՝ բարենպաստորեն անդրադառնալով դիպվածային հիշողության և արձագանքման արագության վրա:

Հետազոտության հեղինակ դոկտոր Միքայելա Բլումբերգը պարզաբանել է, որ ֆիզիկական ակտիվությունը բարելավում է ուղեղի աշխատանքը՝ խթանելով արյան շրջանառությունը և ճանաչողական գործառույթին աջակցող նյարդային հաղորդիչների արտազատումը:

Բացի դրանից, գիտնականները նշել են երկարատև նստակյաց ապրելակերպի բացասական հետևանքները։ Հետազոտությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր լրացուցիչ կես ժամ նստելը նվազեցնում է մասնակիցների աշխատանքային հիշողության միավորները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll