Գրիպի դեմ պատվաստանյութն արդյունավետ է երեխաների ծանր վիճակի կանխման համար, նշվել է JAMA Network Open ամսագրում հրապարակված հետազոտությունում։
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի (Ատլանտա) հետազոտող Քելսի Սամները եւ նրա գործընկերները հետազոտել են պատվաստանյութի արդյունավետությունը (VE) երեխաների մոտ՝ կախված հիվանդության ծանրությունից դեպք-վերահսկում հետազոտությունում, բացասական թեստով, օգտագործելով ԱՄՆ ութ տարբեր նահանգների բժշկական կենտրոնների տվյալները։
Հետազոտությունը ներառել է 6 ամսականից մինչեւ 17 տարեկան 15 728 երեխաների տվյալները, որոնք դիմել են բժշկական օգնության սուր շնչառական հիվանդություններով:
Հետազոտողները հայտնաբերել են, որ 2 710 մասնակիցների (17,2 տոկոս) գրիպի թեստը դրական է եղել, իսկ 13 018-ի (82.8 տոկոս) թեստը՝ բացասական: Գրիպի դրական թեստով 61,8, 33,1 եւ 5,1 տոկոսի դեպքերում անհրաժեշտ է եղել այցելություն շտապօգնության բաժանմունք, ոչ կրիտիկական գրիպի համար հոսպիտալացում եւ ծանր գրիպի համար հոսպիտալացում համապատասխանաբար:
Ընդհանուր առմամբ, գրիպի դրական եւ բացասական թեստերով խմբերի երեխաների 49,5 տոկոսը պատվաստվել է: Բոլոր տարիքի երեխաների շրջանում գրիպի դեմ պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժին ստանալը գնահատվել է 55,7 տոկոս արդյունավետությամբ՝ կանխելու համար գրիպի հետ կապված շտապօգնության բաժանմունք այցելությունները կամ հոսպիտալացումները:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day