Մեկ շաբաթ քաղցելը մարմինը հանգեցնում է ճարպերի այրման վիճակի. Nature Metabolism

14 հունվարի, 2025  12:12

Լոնդոնի Թագուհի Մերի համալսարանի եւ Նորվեգիայի սպորտային գիտությունների դպրոցի գիտնականները պարզել են, որ յոթօրյա քաղցելն արդյունավետորեն փոխում է մարմնի ճարպերի այրման ռեժիմը եւ առաջացնում է ուղեղի աշխատանքի համար կարեւոր սպիտակուցների փոփոխություններ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Metabolism ամսագրում:

Հետազոտությանը մասնակցել են 12 առողջ կամավորներ, որոնք մեկ շաբաթ միայն ջուր են խմել: Գիտնականներն ամեն օր վերլուծել են արյան մոտ երեք հազար սպիտակուցների փոփոխությունները փորձից առաջ, ընթացքում եւ հետո:

48-72 ժամվա ընթացքում մասնակիցների օրգանիզմը գլյուկոզայի օգտագործումից անցել է ճարպերի քայքայման՝ որպես էներգիայի հիմնական աղբյուրի։ Յոթ օրվա ընթացքում մասնակիցները կորցրել են միջինը 5,7 կիլոգրամ քաշ: Սննդարար սննդակարգին վերադառնալուց հետո մկանային զանգվածը լիովին վերականգնվել է երեք օրվա ընթացքում, մինչդեռ ճարպի մակարդակը մնացել է ցածր:

Գիտնականները հատուկ ուշադրություն են դարձրել սպիտակուցների փոփոխություններին, որոնք ազդում են հիմնական օրգանների, այդ թվում՝ ուղեղի աշխատանքի վրա: Դրանք սկսվել են քաղցելու երրորդ օրվանից հետո եւ կապված չեն քաշի կորստի հետ:

Բեռլինի առողջապահության ինստիտուտի պրոֆեսոր Մայք Պիտցները հիշեցրել է քաղցելու երկար պատմությունը տարբեր հիվանդությունների բուժման համար, ինչպիսին են էպիլեպսիան եւ արթրիտը: Նա, սակայն, ընդգծել է, որ անհրաժեշտ է այլընտրանքներ գտնել այն մարդկանց համար, որոնց քաղցելը հակացուցված է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում