Microsoft-ի համահիմնադիրը 100 մլն դոլար է նվիրաբերել՝ Էբոլայի դեմ պայքարին

24 հոկտեմբերի, 2014  12:26

Microsoft ամերիկյան ընկերության հիմնադիրներից մեկը՝ Պոլ Ալենը 100 մլն ԱՄՆ դոլար է նվիրաբերել՝ Էբոլա հեմոռագիկ տենդի դեմ պայքարին: Տեղեկությունը գործարարի կայքից է քաղվել: 

Միջոցները Ալենի անձնական բարեգործական հիմնադրամի հաշիվներով են փոխանցվել:

Միլիարդատերը նաեւ տենդի համաճարակի տարածման կանխարգելմանը միտված ջանքերին անհապաղ միանալու կոչ է հղել համաշխարհային հանրությանը: «Ժամանակն է, որ միասին հաղթական պայքար մղենք Էբոլա վիրուսի դեմ», - հայտարարել է նա:

Ավելի վաղ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ կնոջ հետ միասին, 25 մլն ԱՄՆ դոլար էր նվիրաբերել՝ հիվանդության դեմ պայքարին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում