Իսպանիայի եւ Հարավային Ամերիկայի մի շարք առաջատար համալսարանների գիտնականները պարզել են, որ օրական յոթ հազար քայլ կատարելը կարող է 31 տոկոսով նվազեցնել դեպրեսիայի առաջացման հավանականությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA-ում (Journal of the American Medical Association):
Գիտնականներն այս եզրակացություններին հանգել են նախկինում հրապարակված 33 հետազոտությունների մետավերլուծության արդյունքում, որոնց մասնակցել է 96 հազար մարդ։ Հետազոտական թիմը տվյալներ է հավաքել կրիչ սարքեր օգտագործող կամավորների ֆիզիկական ակտիվության վերաբերյալ:
Հետագա վերլուծությունները ցույց են տվել, որ քայլելն ունի ինչպես կանխարգելիչ, այնպես էլ բուժական ազդեցություն: Դեպրեսիայով տառապող մարդիկ նշել են խանգարման ախտանիշների թուլացման մասին քայլերի քանակի ավելացմանը զուգընթաց. նկատելի բարելավում է տեղի ունեցել շարժունակությունը օրական հինգ հազար քայլ բարձրացնելու ժամանակ, իսկ առավելագույն ազդեցությունն ապահովել է 7 500 քայլը:
Գիտնականները նաեւ պարզել են, որ առօրյա կյանքում քայլերի քանակի ավելացումը նվազեցնում է ապագայում դեպրեսիայի հավանականությունը։ Յուրաքանչյուր հավելյալ հազար քայլ նվազեցրել է ռիսկը 9 տոկոսով, իսկ հոգեկան առողջությունն առավել պաշտպանված է եղել նրանց մոտ, ովքեր օրական 10 հազար քայլ են կատարել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day