Կինը, որն ինսուլտից հետո չէր խոսել մոտ 20 տարի, խոսել է նոր ուղեղային իմպլանտի շնորհիվ

2 ապրիլի, 2025  08:40

Կինը գրեթե երկու տասնամյակ ինսուլտի պատճառով ի վիճակի չէր խոսել մինչ օրս: Ուղեղի նոր իմպլանտի շնորհիվ նրա մտքերը իրական ժամանակում վերածվում են խոսքի՝ 18 տարվա մեջ առաջին անգամ նրան վերադարձնելով ձայնը: Սարքը փորձարկվել է վերջույթների կաթված ունեցող 47-ամյա կնոջ վրա, որն ինսուլտից հետո կորցրել էր խոսելու ունակությունը։

Բժիշկները տեղադրել են ուղեղային համակարգչային իմպլանտը վիրահատության ժամանակ՝ կլինիկական փորձարկումների շրջանակում, տեղեկացրել է Associated Press-ը։

Գիտնականների թիմը գրանցել է կնոջ ուղեղի ակտիվությունը՝ օգտագործելով էլեկտրոդներ, երբ նա մտովի պատկերացնում էր, թե ինչպես է ասում նախադասությունները: Նրանք նաեւ օգտագործել են սինթեզատոր, որը վերարտադրել է նրա ձայնը կաթվածից առաջ՝ վերստեղծելու համար նոր ձայնը: Արհեստական բանականության մոդելը վերապատրաստվել է նրա ուղեղի ազդանշանները հնչյունների վերածելու համար:

Յուրաքանչյուր 80 միլիվայրկյանի համակարգն ուղարկում է ամեն մի ոչ մեծ ձայնային միավոր՝ վանկի մոտ կեսը դիկտաֆոնով։ Դա նշանակում է, որ այն աշխատում է արագ, ճիշտ այնպես, ինչպես հեռախոսազանգի վերծանումը իրական ժամանակի ռեժիմում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում