Մեկ շաբաթում Երեւանում ծնվել է 478 երեխա

29 հոկտեմբերի, 2014  12:02

Հոկտեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 37891 քաղաքացի: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Նույն օրերի ընթացքում Երեւանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4375 կանչ, որոնց հետեւանքով հոսպիտալացվել է 829 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները եւ տարաբնույթ վնասվածքները:

Հոկտեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 449 երեխա` 231 տղա եւ 218 աղջիկ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում