Թուրքիայի եւ ԱՄՆ գիտնականների միջազգային խումբը բացահայտել է անսպասելի կապ անհատի գծերի եւ սեքսուալ վարքագծի միջեւ: Պարզվել է, որ փսիխոպաթիան ամենաճշգրիտ կերպով կանխատեսում է մարդկանց կարճաժամկետ հարաբերությունների եւ ինտիմ շփումների նկատմամբ բաց լինելը: Ուսումնասիրությունը հրապարակվել է Sexual and Relationship Therapy (SRT) գիտական ամսագրում:
Թիմը վերլուծել է 308 մեծահասակների տվյալներ: Մասնակիցները հանձնել են թեստեր՝ «Մութ եռյակի» (փսիխոպաթիա, նարցիսականություն, մաքիավելիզմ), «Լուսավոր եռյակի» (հումանիզմ, մարդկանց նկատմամբ հավատ, արդարություն) եւ սոցիո-սեքսուալության՝ պատահական հարաբերությունների պատրաստակամության վերաբերյալ, որը գնահատվում է ըստ վարքագծի, վերաբերմունքի եւ ցանկությունների:
Սկզբում բոլոր «մութ» գծերը հարաբերակցվել են բարձր սոցիո-սեքսուալության հետ։ Սակայն,այլ գործոնները հաշվի առնելուց հետո միայն փսիխոպաթիան է մնացել նշանակալի պրեդիկատոր։
Այս գիծն ունեցող մարդիկ (որը բնութագրվում է իմպուլսիվությամբ, հուզական սառնությամբ եւ սուր զգացողությունների փնտրմամբ) ավելի հակված են եղել հավանություն տալու պատահական սեքսին եւ ունենալու դրա հետ կապված փորձ ու ֆանտազիաներ։
«Դա չի նշանակում, թե պատահական սեքսը փսիխոպաթիայի ախտանշան է։ Խոսքը վիճակագրական միտման մասին է. այդպիսի մարդիկ ավելի հաճախ են անտեսում ռիսկերն ու սոցիալական նորմերը»,- նշել են աշխատանքի հեղինակները։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day